Լոս Անջելեսում համատարած ձերբակալություններ և արտաքսումներ են․ վախի մթնոլորտ և խառնաշփոթ է

Գլենդելում և Լոս Անջելեսում դաշնային ներգաղթային ծառայության՝ ICE-ի գործողությունները լուրջ անհանգստություն են առաջացրել նաև հայ համայնքում։ Ձերբակալությունների վտանգի առջև հայտնվում են ոչ միայն ապօրինի բնակվող կամ քրեական անցյալ ունեցող անձինք, այլև մարդիկ, որոնք տարիներ շարունակ ապրում և աշխատում են Միացյալ Նահանգներում, ապաստան են հայցել կամ սպասում են մշտական բնակության կարգավիճակի հաստատմանը։ Միաժամանակ, դաշնային մարմինների գործողությունների վերաբերյալ տեղեկատվության պակասը խորացնում է անորոշությունը։ Ովքե՞ր են իրականում վտանգի տակ, ի՞նչ իրավունքներ ունեն ներգաղթյալները և ինչպե՞ս պաշտպանվել հնարավոր ձերբակալությունից։ Այս հարցերը քննարկել ենք փաստաբան, «Ճշմարտության և արդարադատության» կենտրոնի համահիմնադիր Միլենա Մաիլյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16909

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով