Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է սերտ և մշտական կապի մեջ մնալ միջնորդների հետ՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու յոթնօրյա ծրագրի իրականացմանն ուղղված գաղափարների շուրջ։ Այս մասին Արաղչին նշել է X հարթակում գրառման մեջ։ «Մինչ մեր քաջարի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել հայրենիքը, Իրանը շարունակում է դիվանագիտությանը հաջողության հասնելու հնարավորություն տալ։ Մենք սերտ և շարունակական կապի մեջ ենք միջնորդների հետ՝ քննարկելու այնպիսի գաղափարներ, որոնք կարող են ապահովել մեր 7-օրյա ծրագրի իրականացումը նույնիսկ մեկ շաբաթից էլ կարճ ժամկետում», – նշված է գրառման մեջ։



