Որևէ մեկը իրավունք չունի հարձակվի ամբիոնի վրա. Մանավազյան

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն անդրադարձել է խորհրդարանում այսօր տեղի ունեցած միջադեպին։ Նրա խոսքով՝ իրենք նույնպես համաձայն չեն ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, սակայն տեղից նման արձագանքներ չեն տալիս։ «Մենք ոչ համաձայն ենք, ոչ մեզ դուր է գալիս, ոչ հաճելի է ո՛չ տոնայնությունը, ո՛չ բարձրությունը, բայց մենք որևէ կերպ երբեք տեղից նման արձագանքներ չենք տալիս։ Դա խոսում է այն մասին, որ մենք մեզ կարողանում ենք տիրապետել, զուսպ լինել»,- նշել է Մանավազյանը։ Մանավազյանն ասել է, որ ամբիոնի վրա հարձակվելու կամ դրան հարվածելու փորձերն անընդունելի են։ «Ազգային ժողովի ամբիոնը այն տեղն է և այն վայրը, որտեղ մենք խոսում ենք, և որևէ մեկը իրավունք չունի հարձակվի ամբիոնի վրա տեղից, բացի այն, որ մեկնաբանություններ են անում, հարձակվի ամբիոնի վրա, փորձի հարվածել։ Դա անթույլատրելի է, դա չի կարելի», — հայտարարել է նա։ Մանավազյանը նաև անդրադարձել է ԱԺ նախագահի՝ միջադեպի ընթացքում ցուցաբերած վարքագծին։ Նրա խոսքով՝ Ռուբեն Ռուբինյանը սկզբում կոչ է արել պատգամավորներին նստել և շարունակել նիստը, իսկ երբ նիստը չի շարունակվել, անջատվել է ուղիղ հեռարձակումը, և հրավիրվել են անվտանգության աշխատակիցները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16932

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով