Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է այրվել

Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ գտնվող նավի վրա բռնկված հրդեհի մասին: «UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Հորմուզի նեղուցում՝ Օմանի Էլ Խասաբ քաղաքից ինը ծովային մղոն դեպի հյուսիս տեղի ունեցած միջադեպի մասին։ Երրորդ կողմի նավի կապիտանը հայտնել է այն մասին, որ նկատել է այրվող նավ», – ասվում է վարչության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ներկայում տվյալներ չկան հասցված վնասների կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ, իսկ անձնակազմի վիճակը մնում է անհայտ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16938

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով