Ալիևը շնորհավորել է Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հոկտեմբերի 29-ին նշվող Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ալիևն ընդգծել է երկու երկրների միջև պատմական բարեկամական և եղբայրական կապերը՝ նշելով, որ 2021 թվականին Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հասել են դաշնակցային մակարդակի։ Ադրբեջանի նախագահը Էրդողանին հաջողություններ է մաղթել պետական գործունեության մեջ, իսկ Թուրքիային և նրա ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16932

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով