Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է ամենամյա «Սամուրայ» մրցաշարը։ Մրցումները կայացել են Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մարզադահլիճում՝ լեփ-լեցուն տրիբունաների ներքո։ «Սամուրայ» մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները հնարավորություն են ստացել մասնակցելու Հայաստանի առաջնությանը։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը բարձր է գնահատել մրցակցությունը և գոհ մնացել մասնակիցների քանակից: «Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի առաջնությունից առաջ անցկացրեցինք «Սամուրայ» մրցաշարը: Մասնակիցների քանակը գոհացնում է, մրցակցությունը ևս բարձր էր: Դեկտեմբերին կկայանա նաև Հայաստանի առաջնությունը, որի հաղթողները ֆեդերացիայի աջակցությամբ կմասնակցեն Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Կիոկուշին կարատեի Հայաստանի առաջնությունն այս տարի կայանալու է դեկտեմբերի 20-ին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16971

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով