Ալիևը լայաղ չի արել՝ գա, Բաքվից տեսակապով հաթաթա է տալիս, սա ասում է՝ երազում եմ՝ հաջորդ տարի Բաքու գամ. նորմա՞լ է. Հայկ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանը Երևանում մայիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի և ԵՄ-Հայաստան 1-ին գագաթնաժողովի միջոցառումները փորձում է վերածել իր նախընտրական քարոզարշավի մի մասի, և ակնհայտ է, որ եվրոպական առաջնորդների այդ աջակցության դիմաց նա Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Այս մասին 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյան ը ՝ խոսելով գագաթնաժողովի կապակցությամբ Երևանում տեղի ունեցած բողոքի ինքնաբուխ ակցիաների ընթացքում բարձրաձայնված խնդիրների, մասնավորապես՝ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող հակաժողովրդավարական գործընթացների և մարդու իրավունքների խախտումների մասին։ «Ակցիաների նպատակն էր՝ բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որոնց մասին Փաշինյանը չի խոսում։ Բնականաբար, չի խոսում իր կողմից իրականացվող հակաժողովրդավարական գործընթացների՝ քաղբանտարկյալների, բռնաճնշումների մասին։ Բնականաբար, չի խոսում Բաքվում պահվող հայ գերիների և ռազմագերիների մասին։ Բնականաբար, չի խոսում օկուպացված տարածքների մասին։ Բնականաբար, չի խոսում մշակութային և քրիստոնեական կոթողների ավերման մասին։ Եվ այսպես շարունակ։ Մեր նպատակն էր՝ հնչեցնել այս բոլոր իրողությունները եվրոպացի մեր գործընկերներին։ Շատերը կարող են ասել՝ իրենք դա գիտեն։ Հա, իհարկե գիտեն։ Պարզ է, որ իրենց աշխարհաքաղաքական շահերից է բխում այդ մասին չխոսելն ու լուռ մնալը, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ևս մեկ անգամ դա բարձրաձայնենք, ինչի համար և Հանրապետականը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական ուժեր, միանալով այդ կոչին, իրականացրել են տարբեր ակցիաներ»,- պարզաբանեց ԱԺ պատգամավորը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով