Երևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ մայիսի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի կա։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն՝ պարզվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով