Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններում ցանկացած առաջընթաց կախված է Իրանի ներկայացրած յոթ պայմանների ընդունումից։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։ «Իրանի պայմանները բազմիցս և հստակ ներկայացվել են միջնորդներին։ Իրանի վրա չի ազդում ճնշման և խրախուսման վրա հիմնված մոտեցումը։ Բանակցություններում առաջընթաց հնարավոր կլինի միայն Իրանի յոթ պայմանների ընդունման դեպքում», – գրել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17015

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով