Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության մի խումբ աշխատակիցների պարգևատրել է։ Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․ «Փրկարարի օրվա առթիվ, Երևան համայնքին մատուցած ծառայությունների և մասնագիտական բարձր պատասխանատվության համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով է պարգևատրել և «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» կոչումներ է շնորհել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության մի շարք աշխատակիցների»։



