Հայաստանի համար բացում ենք տարբեր տրանսպորտային ուղիներ. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը՝ պատերազմի շարունակության փոխարեն։ «Խաղաղությունը նվաճելը շատ ավելի դժվար է, քան պատերազմում հաղթելը։ Այսօր ուրախ եմ, որ ամբողջ Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելու ռազմավարության շրջանակում մենք հաջողություններ ենք գրանցում նաև խաղաղության գործընթացում», — հայտարարել է նա։ Հաջիևն ընդգծել է, որ երկու ժողովուրդների միջև դեռևս կան չսպիացած վերքեր և պատմական հիշողություններ, սակայն անհրաժեշտ է կենտրոնանալ ապագայի և կայուն խաղաղության հաստատման վրա։ Հաջիևը նշել է, որ Բաքուն Հայաստանին առաջարկում է միանալ տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցին՝ ընդգծելով տրանսպորտային ուղիների զարգացման կարևորությունը։ «Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, իսկ մենք առաջարկում ենք նրան դառնալ տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկիր և նրա համար բացում ենք տարբեր տրանսպորտային ուղիներ», — ասել է Հաջիևը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17026

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով