Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 40-ամյակի այգու վերակառուցման աշխատանքների շրջանակում կիրականացվի ծառատունկ։ «3 հեկտար տարածք զբաղեցնող այգում կտնկվի շուրջ 400 ծառ, ավելի քան 1000 թուփ և 2000 վարդ։ Այգին ապահովված է ոռոգման համակարգով։ 2022-2025 թվականներին Երևանում ստեղծել ենք շուրջ 60 հա կանաչ տարածք, տնկել 25.000 ծառ և 250.000 թուփ»։



