Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է էբոլա հիվանդության համաճարակաբանական իրավիճակի թարմացումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Մինչև հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝ * 9552 հաստատված դեպք, * 4602 մահվան դեպք՝ հաստատված վարակակիրների շրջանում։ Քենիա Հոկտեմբերի 6-ին Քենիայում արձանագրվել է Էբոլա հիվանդության առաջին հաստատված ներմուծված դեպքը։ Մինչև հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝ * 9 հաստատված դեպք, * 1 մահվան դեպք։ Բոլոր դեպքերը գրանցվել են Նայրոբիում՝ առաջին հիվանդի հետ սերտ շփում ունեցած ընտանիքի անդամների և բուժաշխատողների շրջանում։ Ախտորոշման պահին բոլոր վարակակիրներն արդեն գտնվել են կարանտինում։ Քենիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում Էբոլա հիվանդության համայնքային տարածում չի արձանագրվել։ Նիգերիա Հոկտեմբերի 20-ին Նիգերիայի առողջապահության դաշնային նախարարությունը հայտնել է Բունդիբուգյո վիրուսով հարուցված Էբոլա հիվանդության առաջին ներմուծված դեպքի մասին։ Պացիենտը մեկուսացվել է ախտանշանների ի հայտ գալու պահից և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Շարունակվում են նրա հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման և համաճարակաբանական հետազոտության աշխատանքները։ Ռիսկի գնահատում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին։



