Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

«Մանամայի երկխոսության» շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնել են, որ Արարատ Միրզոյանը և Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանին հանգամանալից քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև արդեն իսկ փոխհամաձայնեցման փուլում գտնվող միջազգային պայմանագրերի կնքման միջոցով իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, զբոսաշրջության ակտիվացմանը նպաստող հնարավոր քայլերին, ինչպես նաև ներդրումների խրախուսման հնարավորություններին: Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում նաև՝ խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հետագա ամրապնդման և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ջանքերը, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար: Անդրադարձ է կատարվել նաև «Մանամայի երկխոսություն» և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումների միջև փոխգործակցությանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17123

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով