Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանի չի շարունակի պայքարը Չինաստանում ընթացող աշխարհի առաջնությունում, տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Նշվում է, որ Սահակյանը մրցապայքարի մեջ պետք է մտներ այսօր՝ Երևանի ժամանակով 15։00-ին՝ 75 կգ քաշային կարգում, սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել։



