Ամստերդամի թանգարանում այցելուներն են վանդակներում, իսկ կենդանիները՝ ազատ

Ամստերդամում բացված Art Zoo թանգարանում ամեն ինչ հակառակն է սովորական կենդանաբանական այգիներին․ այստեղ վանդակներում ոչ թե կենդանիներն են, այլ այցելուները։ Թանգարանի սրահներում ցուցադրված են հարյուրավոր պահպանված կենդանիներ՝ կոկորդիլոսից մինչև հսկա սարդախեցգետին, ինչպես նաև կենդանիների ոսկորներ և տարօրինակ ծովային արարածներ։ Թանգարանը ստեղծել են հոլանդացի արվեստագետներ Յաապ Սինկեն և Ֆերի վան Տոնգերենը՝ ոգեշնչվելով 16-17-րդ դարերի եվրոպական «հրաշքների հավաքածուներից»։ «Մեզ դուր է գալիս այն գաղափարը, որ մարդիկ են վանդակում, իսկ կենդանիներն ազատ են։ Այդ կերպ ամբողջ շենքը դառնում է արվեստի գործ»,- նշել է վան Տոնգերենը։ Հեղինակների խոսքով՝ հավաքածուի կենդանիները ստացվել են կենդանաբանական այգիներից, որտեղ սատկել են բնական պատճառներով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17158

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով