Քիմ Քարդաշյանին առաջարկում են մտնել քաղաքականություն

Ամերիկյան հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ հաճախ իրեն առաջարկում են զբաղվել քաղաքականությամբ և հավակնել պետական պաշտոնի։ Այս մասին նա պատմել է Ջոնաթան Վան Մեթերի՝ Citizen Kim: The Woman Who Created the Future նոր գրքի համար տված հարցազրույցում։ Քարդաշյանի խոսքով՝ քաղաքականություն մտնելու առաջարկներն ավելի հաճախ են հնչել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ լայն քննադատության արժանացած հեռուստաբանավեճից հետո։ Այնուամենայնիվ, Քարդաշյանը նշել է, որ նախ ցանկանում է ավարտել իրավաբանական կրթությունը և կենտրոնանալ իր բիզնեսների կառավարման վրա։ Նա դեռևս չի հայտարարել քաղաքական պաշտոնի համար առաջադրվելու որևէ ծրագրի մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17173

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով