Եվրոպայում բողոքի ցույցերը շարունակվում են

Շաբաթ օրը Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլուր, զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել։ Դրանց հիմնական պատճառներն են կյանքի թանկացումը, ցածր աշխատավարձերը, կրթական համակարգի խնդիրներն ու հանրային ծառայությունների վատթարացումը։ Ֆրանսիայում փողոց է դուրս եկել շուրջ 320 հազար մարդ, այդ թվում՝ 70 հազարը՝ Փարիզում։ Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 560 ցուցարարի։ Անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել է 70 հազար ոստիկան։ Գերմանիայում «Gen Z regelt» շարժման նախաձեռնությամբ ցույցեր են անցկացվել ավելի քան 30 քաղաքներում։ Երիտասարդները պահանջում են մեծացնել կրթության, բնակարանային ոլորտի և կլիմայի պաշտպանության ֆինանսավորումը, ինչպես նաև դեմ են պարտադիր զինվորական ծառայության վերականգնմանը։ Ֆրանկֆուրտում որոշ ցուցարարներ թալանել են խանութներ և հարձակվել ոստիկանների վրա։ Իտալիայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով ցածր աշխատավարձերի և կյանքի թանկացման դեմ։ Կառավարությունը Միլանում անվտանգության ապահովման նպատակով նախատեսում է տեղակայել 500 զինծառայող։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Շվեյցարիայում։ Ցյուրիխում ամբոխը հրկիզել է աղբամաններ, էլեկտրական հեծանիվներ, սկուտերներ և ավտոմեքենա, վնասել խանութների ու հասարակական տրանսպորտի կանգառի ապակիները։ Անկարգությունների մասնակիցները ոստիկանության և արտակարգ ծառայությունների աշխատակիցների վրա հարձակվել են քարերով, շշերով և հրավառության միջոցներով։ Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Բելգիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։ Բրյուսելում ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Եվրոպայում բողոքի շարժումների ակտիվացմանը մեծապես նպաստում են երիտասարդները, որոնք պահանջում են սոցիալական բարեփոխումներ, ավելի մատչելի կյանք և ավելի լավ ապագա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17249

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով