ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է ուսուցչուհու հետ նամակագրության մասին, որը, նրա խոսքով, իր համար կարևոր դաս է դարձել։ Ուսուցչուհին բողոքել էր ուսուցչի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքներից։ Փաշինյանը նշել էր, որ մրցույթում հաղթած թեկնածուն կամավոր ատեստավորում անցած ուսուցիչ է եղել, և դա համապատասխանում է իրենց քաղաքականությանը։ Փաշինյանի խոսքով՝ զրույցն ավարտվել էր ուսուցչուհու շնորհակալությամբ։ «Երբեմն մարդիկ պետության հետ հարաբերվելիս պարզապես ուզում են լսված լինել և թեկուզ բացասական, բայց հարգալից և բովանդակային պատասխան ստանալ»,- ասել է վարչապետը։



