Սկանդալից հետո Binance-ի օգտատերերը 3,64 միլիարդ դոլար են դուրս բերել

Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսաներից մեկը՝ Binance-ը, բախվել է օգտատերերի կողմից միջոցների զանգվածային դուրսբերման։ Ընկերությունից 6,3 միլիարդ դոլարի գողության մասին հաղորդագրություններից հետո, երբ հարթակը մասամբ վերականգնել է գումարների դուրսբերման հնարավորությունը, հաճախորդները ընդամենը 9,5 ժամում հանել են 3,64 միլիարդ դոլար։ Միջոցների նման արտահոսքը ներդրողների վստահության կարևոր ցուցիչ է։ Դրա ծավալը համադրելի է 2023 թվականին Silicon Valley Bank-ի փլուզումից հետո մեկ շաբաթվա ընթացքում USDC-ից դուրս բերված շուրջ 7 միլիարդ դոլարի, ինչպես նաև 2022 թվականին FTX կրիպտոբորսայից 72 ժամում դուրս բերված շուրջ 6 միլիարդ դոլարի հետ։ Binance-ի տվյալներով՝ զուտ արտահոսքը կազմել է ընկերության ակտիվների 2,1 տոկոսը։ Վերլուծաբանները, սակայն, այն գնահատել են որպես համեմատաբար սահմանափակ ծավալ։ Միևնույն ժամանակ, տեղի ունեցածը կարող է խոշոր ներդրողներին ավելի զգուշավոր դարձնել կրիպտոարժույթների նկատմամբ՝ անվտանգության ռիսկերի աճի պատճառով։ Binance-ը հայտարարել է, որ ամբողջությամբ կփոխհատուցի կրած վնասները։ Ընկերության փոխանցմամբ՝ այդ նպատակով արդեն 6 միլիարդ դոլար է հատկացրել՝ օգտագործելով կորպորատիվ գանձապետարանի միջոցները, ապահովագրական հիմնադրամը և անվտանգության խախտումների հետևանքով առաջացած վնասները ծածկելու համար նախատեսված ֆոնդը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17249

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով