Ադրբեջանը հայտնել է Իրանից թմրանյութերի ներկրման փորձ կանխելու մասին, վնասազերծվել են ԱԹՍ-ներ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է Իրանից թմրամիջոցների խոշոր խմբաքանակի ներկրման փորձը կանխելու մասին։ Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությանը, գործողությունների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են նաև Ադրբեջանի օդային տարածք ապօրինի ներթափանցած անօդաչու թռչող սարքեր։ Նշվում է, որ սահմանապահների կողմից իրականացված համալիր օպերատիվ-զինվորական միջոցառումների արդյունքում ընդհանուր առմամբ առգրավվել է 22 կգ 900 գրամ թմրամիջոց։ Դեպքերի առնչությամբ շարունակվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17264

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով