Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր նախագահական ժամկետի ավարտից հետո կթողնի պաշտոնը՝ չնայած ընտրազանգվածի լայն աջակցությանը։ Այս մասին նա New York Post թերթին տված հարցազրույցում։ «Ես կհեռանամ։ Ես հաճույքով իմ թեկնածությունը կրկին կառաջադրեի, եթե նման հնարավորություն ունենայի, բայց (օրենքի) ձևակերպումները շատ խիստ են։ Ես հաճույքով կրկին կառաջադրեի իմ թեկնածությունը։ Օրերս հարցում էին անցկացրել, որի ընթացքում ես մեծ առավելությամբ առաջ էի անցել բոլորից», – ասել է նա։ Թրամփն ընդգծել է, որ առջևում դեռ երկու տարի ունի Սպիտակ տանը, և այդ ժամանակաընթացքում կարելի է շատ բան հասցնել։ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2017-2021 թվականներին։ 2024 թ. նոյեմբերին նա կրկին հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում և 2025 թ. հունվարի 20-ին ստանձնեց պաշտոնը՝ դառնալով երկրի 47-րդ նախագահը։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ ուղղման համաձայն՝ նույն անձը չի կարող երկու անգամից ավելի նախագահ ընտրվել։ ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեն 2028 թվականին։ Ավելի վաղ Թրամփը չէր բացառել երրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությունը և հայտարարել, որ կան «ուղիներ», որոնց օգնությամբ ինքը կկարողանա առաջադրվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17292

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով