Հայաստանն այսօր փորձում է փոխել իր աշխարհաքաղաքական ճակատագիրը, բայց դեռ չի կարողանում փոխել սեփական քաղաքական մշակույթը։ Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի հայ-ամերիկյան համաձայնագիրը՝ երկրի համար բացելով միջազգային հաղորդակցությունների և տնտեսական զարգացման նոր հեռանկարներ։ Հաջորդ օրը նույն խորհրդարանում պատգամավորները միմյանց հարվածներ էին հասցնում և աթոռներ նետում։ Մինչ Հայաստանը փորձում է խաղաղություն հաստատել և դուրս գալ տասնամյակների մեկուսացումից, Ռուսաստանից հնչում են նոր զգուշացումներ։ Օրակարգում են ՀԱՊԿ-ում Հայաստանի կարգավիճակը, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների ապագան, երկաթուղու կոնցեսիան, գազի գինը, արտահանման սահմանափակումները և ատոմակայանի ճակատագիրը։ Հայաստանի ինքնուրույն քաղաքական ընտրությունն առնչվում է տնտեսական և անվտանգային կախվածությունների ամբողջ համակարգին։ Այս ամենին գումարվում է սահմանադրական հանրաքվեի շուրջ նոր քաղաքական պայքարը։ Փաշինյանը նախ խոսեց արտահերթ ընտրությունների հնարավորության, ապա ընդդիմությանը կողմից դճվար մերժելի առաջարկ ներկայացնելու մասին։ Արարատ Միրզոյանն առաջարկեց ճանապարհ բացել հանրաքվեի համար, իսկ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը գլխավորել «Ոչ»-ի շտաբը։ Սակայն այս զարգացումների խորքում շատ ավելի կարևոր հարց կա։ Հայաստանի խաղաղության, անվտանգության և արտաքին քաղաքական նոր ռազմավարությունը մեծապես կապված է մեկ առաջնորդի և մեկ քաղաքական ուժի հետ։ Ինչպե՞ս ապահովել այս գործընթացների շարունակականությունը, եթե վաղը փոխվի իշխանությունը։ Եվ կարո՞ղ է Հայաստանը երկարաժամկետ խաղաղություն կառուցել արտաքին աշխարհի հետ՝ պահպանելով ներքին քաղաքական թշնամանքի այս աստիճանը։ Այս հարցերն այսօր քննարկելու ենք «Հանուն հավասար իրավունքների» Հասարակական կազմակերպության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



