Հեգսեթը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային լարվածությունը

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բին Սալմանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հետ՝ քննարկելով երկկողմ պաշտպանական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ Եմենի հութիների կողմից թագավորության դեմ շարունակվող հարձակումների վերաբերյալ հարցեր։ Այս մասին X-ում հայտնել է Խալիդ բին Սալմանը։ «ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հետ հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկեցինք մեր երկու բարեկամ երկրների միջև պաշտպանության ոլորտում ռազմավարական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները, առաջին հերթին տարածաշրջանում լարվածության թուլացմանն ու զսպմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև թագավորության վրա ահաբեկչական հութի զինյալների շարունակական հարձակումները», – նշված է գրառման մեջ։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հութիների և Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի միջև հակամարտության սրման ֆոնին։ Սաուդյան Արաբիան գլխավորում է հութիների դեմ ռազմական կոալիցիան 2015 թվականի մարտից այն բանից հետո, երբ հութիները 2014 թվականին գրավեցին Եմենի մայրաքաղաք Սանան և երկրի այլ տարածքներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17329

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով