Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտկոմի բաժնի ղեկավար և Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնը, ԱՄՆ-ին մեղադրել է քաղաքական սադրանքի համար՝ կապված Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) մեղադրանքի հետ, որ Binance կրիպտոբորսայի վրա իրականացված լայնածավալ կիբերհարձակմանը մասնակցել է Փհենյանը։ Պաշտոնյայի համապատասխան հայտարարությունը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։ «Այս խոշոր իրադարձության կապակցությամբ ԱՄՆ-ն կրկին դիմել է իր սիրելի սադրանքին՝ այն կապելով մեզ հետ», – ասվում է Կիմ Յո Չժոնի հայտարարության մեջ։ Նա նշել է, որ ՀԴԲ-ի հայտարարությունները, որոնց նպատակը ԿԺԴՀ-ին «վարկաբեկելն է» որպես կիբերհանցավորության պետություն, «անհիմն անհեթեթություն» են։ «ԱՄՆ-ն մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ իբր մենք ենք մեղավոր ամբողջ աշխարհում տեղի ունեցող կիբերխարդախությունների համար. սա, ակնհայտորեն, մեր դեմ ուղղված լուրջ քաղաքական սադրանք է», – ընդգծել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17334

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով