Սահմանվել է ՌԴ-ից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք

Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցչության կողմից փոխանցված տեղեկատվության հիման վրա, տեղեկացնում է, որ ՌԴ նախագահի 29․09․2026 թ․ N 709 հրամանագրի համաձայն՝ սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք։ Մասնավորապես, արգելքը վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ՌԴ կանխիկ արժույթի արտահանմանը. Կոմիտեն հորդորում է, Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս, նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին, նախատեսված բացառություններին և հետևել դրանց պահպանմանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17334

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով