Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

Երևանի Սիլիկյան թաղամասում պարեկները ձերբակալել են 27-ամյա երիտասարդի, որի մոտ հայտնաբերվել են խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ, փամփուշտներ ու կապի միջոցներ։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, շրջիկ ծառայություն իրականացնող պարեկները նկատել են ինքնագլորով հանդիպակաց երթևեկող երիտասարդի։ Ոստիկանության փոխանցմամբ՝ տեսնելով պարեկներին՝ նա կասկածելի վարքագիծ է դրսևորել և փորձել փախուստի դիմել։ Պարեկները հետապնդել ու բռնել են նրան, իսկ զննությամբ նրա մոտ ինքնաձիգ է հայտնաբերվել։ Ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզվել է, որ նա Երևանի 27-ամյա բնակիչ է։ «Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ, 20 փամփուշտով փամփշտատուփ, կապի միջոցներ և այլ առարկաներ»,- նշված է հաղորդագրությունում։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17345

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով