Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնին հստակ և հիմնավորված պատասխան է փոխանցել, և այժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-ից։ Իրանի կիսապաշտոնական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Ղալիբաֆը նշել է, որ երկիրը պատրաստ է պատերազմի՝ «մատը ձգանին պահած»։ Նա նախազգուշացրել է, որ Վաշինգտոնի ցանկացած ռազմավարական սխալ կարող է հանգեցնել ամերիկյան զորքերի համար նոր ռազմաճակատի բացմանը։



