Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 3-ին երկօրյա այցով կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի հարցերով պատասխանատու նախարարների 19-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Նախարարը կմասնակցի նաև Սպորտի վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական կոմիտեի լիագումար նիստին, ինչպես նաև հարակից այլ միջոցառումների։



