Ինքնաթիռ է կործանվել. ՏՏ ընկերությունների հիմնադիրն ընտանիքի հետ զոհվել է

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են ՏՏ ոլորտի միլիոնատեր Ադամ Ռոբինսոնը, նրա կինը և երկու փոքր երեխաները։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ինքնաթիռում եղել են նաև ընտանիքի երկու ընկերները, դայակը և երկու օդաչուները։ Ռոբինսոնի դուստրը՝ Էմման, 4 տարեկան էր, իսկ որդին՝ Չարլին՝ 2։ Ադամ Ռոբինսոնը Retention և RB2B ՏՏ ընկերությունների հիմնադիրն ու գլխավոր տնօրենն էր։ Նրա կինը՝ Հելենը, ողբերգությունից կարճ ժամանակ առաջ հայտնել էր, որ ընտանիքը պատրաստվում է տեղափոխվել Ասպեն։ Ինքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ։ Նախնական տվյալներով՝ օդանավը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում և սկսել սառցակալել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17349

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով