Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասին։ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացման և փորձի փոխանակման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


