Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ցույց է տվել, որ արտաքին դերակատարների ռազմական ներկայությունը մեծացնում է անվտանգության հետ կապված ռիսկերը. հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ արտաքին դերակատարներն ու նրանց ռազմական բազաների ներկայությունը ոչ միայն չեն երաշխավորում անվտանգությունը, այլև ավելի են մեծացնում համապատասխան ռիսկերը։ Արտաքին դերակատարները չեն օգնի նաև Աֆղանստանի կարգավորման ձևաչափերի զարգացման հարցում, ինչպես երբեք չեն օգնել»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային չորրորդ համաժողովի լիագումար նիստում։ Եվրասիական անվտանգության հարցերով միջազգային չորրորդ համաժողովն անցկացվում է Մինսկում՝ նոյեմբերի 3-4-ը։



