Իրանի շուրջ ռազմական և դիվանագիտական զարգացումները մտնում են վճռորոշ փուլ։ Դոնալդ Թրամփը անընդհատ խոսում է նոր հարվածների հնարավորության և Թեհրանի հետ համաձայնության մասին։ Դոհայի բանակցությունները դեռ արդյունք չեն տվել, իսկ Մոսկվան փորձում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների վրա։ Այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ Հայաստանը ԹՐԻՓՓ-ը տեղափոխում է գործնական փուլ։ Երևանը հավաստիացնում է, որ Իրանի մտահոգությունները փարատված են, մինչդեռ Թեհրանը շարունակում է պահանջել հստակ երաշխիքներ։ Ի՞նչ է սպասվում Իրանին, ինչպե՞ս կարձագանքի Թեհրանը տարածաշրջանային նոր իրողություններին, և որքանո՞վ է Հայաստանը կարողացել պաշտպանել իր ռազմավարական շահերը։ Այս հարցերը քննարկել ենք իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



