Մեր ԱԺ-ն ոչ էլ գողական է, փողոցային է

Աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց նշանակությունը շատ ավելի խորն է, քան առանձին կառավարությունների կամ քաղաքական ուժերի ճակատագիրը։ Ֆրանսիայում դպրոցականները փողոց են դուրս գալիս՝ պահանջելով արժանապատիվ կրթություն և ապագայի հնարավորություն։ Սերբիայում ուսանողական շարժումը ընտրությունների միջոցով հասավ իշխանափոխության նախադրյալների ստեղծմանը։ Եվրոպական երկրներում ընտրությունները փոխում են քաղաքական հավասարակշռությունը, իսկ Միացյալ Նահանգներում նոյեմբերի 3-ին անցկացվող միջանկյալ ընտրությունները կարող են վերադասավորել նաև միջազգային քաղաքականության առաջնահերթությունները։ Այս իրադարձությունները Հայաստանի համար այլևս հեռավոր աշխարհի նորություններ չեն։ Մեր երկրի անվտանգության, տնտեսական զարգացման և եվրոպական ապագայի վրա կարող են ազդել Վաշինգտոնում, Փարիզում և Բրյուսելում ընդունվող որոշումները։ Հենց երեկ Հայաստանի վարչապետը Բրյուսելում խոսեց 2027 կամ 2028 թվականին Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու հնարավորության մասին։ Այս ամենի ֆոնին Հայաստանում խորհրդարանական բանավեճը վերածվում է ծեծկռտուքի, իսկ հասարակությունը շարունակում է վիճել պետության ինքնության, անցյալի և ապագայի շուրջ։ Ի՞նչ է կատարվում ժամանակակից հասարակությունների հետ, և արդյոք Հայաստանն իր ներքին փոփոխություններով կարողանում է համընթաց շարժվել արտաքին աշխարհի վերափոխումներին։ Թեմայի շուրջ զրուցել ենք մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ։ «Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17490

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով