«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Ահարոն Ղարիբյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արարատի մարզ, գ․Գոռավան, Արարատյան փողոց 6 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «պանիր «Չանախ»» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17424

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով