ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում նրանց հաջողություններից հետո։ «Ես իրավունք ունեմ վետո դնելու ամեն ինչի վրա, բայց չեմ ուզում պարզապես նստել ու երկու տարի շարունակ վետո դնել։ Մենք աշխատելու ենք դեմոկրատների հետ։ Նրանք արդեն զանգահարել են»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։



