Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել

Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում, որն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում։ Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Ռոբերտ Փիլիպոսյանը զբաղեցրել է 4-րդ, իսկ Ալեքս Սահակյանը՝ 5-րդ հորիզոնականը։ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ: Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով 6 միավորով կիսել է 10-րդ հորիզոնականը։ Նոյեմբերի 5-ից 6-ը կանցկացվի կայծակնային շախմատի առաջնությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17551

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով