ՀՀ վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ և Զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ: Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։ Խնդրում ենք լինել առավել զգոն․



