Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը։ «Հանձնարարում եմ նախարարների կաբինետին մեկ ամսվա ընթացքում քննարկել էներգետիկ ըմպելիքների արտադրության և ներմուծման արգելքի հարցը, իսկ վեց ամսվա ընթացքում իրավական դաշտի շրջանակում ձեռնարկել համապատասխան կարգավորող միջոցներ»,- այս մասին Ժապարովը գրել է սոցիալական ցանցերի իր էջերում։ Նրա խոսքով՝ անցկացված վերլուծության համաձայն, 2025 թ. երկրում էներգետիկ ըմպելիքների ներքին սպառման ծավալը կազմել է 54 մլն 199 հազար լիտր։ 2026 թ. առաջին կիսամյակում սպառման ծավալը հասել է 36 մլն 83 հազար լիտրի։ «Այս ըմպելիքներն աստիճանաբար կարող են կախվածություն առաջացնել։ Դրանց օգտագործումը վերածվում է սովորության, որից մարդն այլևս ի վիճակի չէ հրաժարվել։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը ոչ թե պարզապես պայքարել հիվանդությունների հետևանքների դեմ, այլև մտածել դրանց կանխարգելման մասին և համալիր օպերատիվ միջոցներ ձեռնարկել», -նշել է Ժապարովը։ Նա բերել է այլ երկրնռրի օրինակը, որտեղ նմանօրինակ արգելքներ կան։ «Մեզ անհրաժեշտ է բնական կենսական էներգիայով, առողջ դատողությամբ և ամուր առողջությամբ օժտված սերունդ, ոչ թե թունավորված սերունդ», – հայտարարել է Ղրղզստանի ղեկավարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17555

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով