ԱՄՆ-ն չի պլանավորում առաջիկայում հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ չի պլանավորում նոր հարվածներ հասցնել Իրանին, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրան։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ ամփոփելով նախագահի հետ հարցազրույցի արդյունքները։ Ըստ հրապարակման՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում Իրանին հարվածներ հասցնելու պլաններ չունի, և հերքել է այն լուրերը, թե ինքը միջանկյալ ընտրություններից հետո պատրաստվում է Իսլամական Հանրապետության հետ հակամարտության էսկալացման։ Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստանում է այն, ինչ ցանկանում է։ «Կարծես թե, մենք ստանում ենք այն ամենը, ինչ ցանկանում ենք», – նշել է նա։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի գրոհել Իրանի վրա։ «Մենք պատրաստ ենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի, սակայն հնարավոր է՝ դրա համար պատճառ չլինի», – ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Իրանի հետ անուղղակի բանակցությունները հարստացված ուրանի պաշարների ճակատագրի շուրջ շարունակվում են։ «Չնայած այն հանգամանքին, որ այն (հարստացված ուրանը) գտնվում է հարյուրավոր տոննա քարի տակ, ես կասեի, որ ուրախ չեմ, որ այն այնտեղ է։ Այնպես որ, դա այն հարցերից մեկն է, որի շուրջ մենք նրանց հետ խոսում ենք», – հայտնել է Թրամփը։ Նա հավելել է. «Մենք բանակցություններ ենք վարում և տեսնենք, թե ինչ կստացվի»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17445

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով