ԿԲ-ն զգուշացնում է․ ռուսական գազի թանկացման վտանգավոր հետևանքները

Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության տնտեսական հետևանքները գնալով ավելի առարկայական են դառնում։ Նոյեմբերի 3-ին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց մինչև 7 տոկոս, իսկ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց էներգետիկ կախվածության հնարավոր գինը. բնական գազի 10 տոկոս թանկացումը կարող է ընդհանուր գնաճն ավելացնել շուրջ 0,8 տոկոսային կետով։ Այս հաշվարկի հետևում Հայաստանի տնտեսության լուրջ խնդիրներից մեկն է։ Ռուսական գազի գնի փոփոխությունն ազդում է էլեկտրաէներգիայի արտադրության, արդյունաբերության, գյուղատնտեսության, ապրանքների ինքնարժեքի և բնակչության առօրյա ծախսերի վրա։ Տասնամյակներով ձևավորված էներգետիկ կախվածությունը Հայաստանին կանգնեցրել է տնտեսական ու քաղաքական լուրջ մարտահրավերի առաջ։ Կենտրոնական բանկի այս գնահատականն առավել մտահոգիչ է դառնում Եվրասիական տնտեսական միության շրջանակում պատրաստված զեկույցի լույսի ներքո։ Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման սցենարով ռուսական գազի ներմուծման գինը կարող է աճել 69 տոկոսով՝ հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից հասնելով 300 դոլարի։ Զեկույցում կանխատեսվում է նաև Հայաստանի ՀՆԱ-ի 15,6 տոկոս կրճատում և գնաճի ավելացում 14,9 տոկոսային կետով։ Այս թվերը դեռևս կանխատեսումներ են՝ հիմնված որոշակի ենթադրությունների վրա։ Հաշվարկներում լիարժեք արտացոլված չեն Հայաստանի կառավարության հնարավոր հակազդեցությունը, այլընտրանքային շուկաների զարգացումը և տնտեսական հարմարվողականության հնարավորությունները։ Կենտրոնական բանկը նույնպես զգուշացնում է, որ գազի 10 տոկոս թանկացման ազդեցությունը չի կարելի մեխանիկորեն

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17450

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով