Մոսկվան Հայաստանի վերաբերյալ առաջարկ է պատրաստել ՀԱՊԿ անդամ երկրներին. Մասադիկով

Հայաստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) հեռացնելու հարց օրակարգում չկա։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ Մինսկում ընթացող Եվրասիական անվտանգության համաժողովի շրջանակում։ Նրա խոսքով՝ Երևանն արդեն երրորդ տարին է՝ ակտիվորեն չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, սակայն Հայաստանի ներկայացուցիչը մասնակցում է մշտական ներկայացուցիչների ամենշաբաթյա բոլոր խորհրդակցություններին։ Մասադիկովը նաև նշել է, որ Ռուսաստանն արդեն Հայաստանի վերաբերյալ որոշակի առաջարկ է պատրաստել, որը կներկայացվի ՀԱՊԿ անդամ երկրներին։ Նրա խոսքով՝ կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը մնում է Հայաստանի կառավարության և ժողովրդի իրավասության ներքո։ Հարցը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 10-ին կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, եթե այն ընդգրկվի օրակարգում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17454

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով