Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նոյեմբերի 3-ին «Ինտերի»՝ «Ֆեյենորդի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում անցկացրել է իր 168-րդ հանդիպումը։ Այս ցուցանիշով նա գերազանցել է Լիոնել Մեսսիին, Ջանլուիջի Բուֆոնին և Թոմաս Մյուլերին, որոնք այդ ցուցանիշով ունեցել են 167-ական հանդիպում։ 37այ կիսապաշտպանը նախորդ եվրոպական խաղում հավասարվել էր երեք ֆուտբոլիստներին, իսկ «Ֆեյենորդի» դեմ հանդիպման շնորհիվ առաջ անցել նրանցից։ Մխիթարյանը կարևոր դեր է ունեցել նաև հոկտեմբերի 21-ին՝ իր նախկին ակումբի՝ Դոնեցկի «Շախտյորի» դեմ «Ինտերի» խաղում։ Նա փոխարինման դուրս գալուց ընդամենը երկու րոպե անց գոլային փոխանցում է կատարել Կառլոս Աուգուստուին, չնայած այդ պահին միլանյան թիմը խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Մխիթարյանի եվրոպական նվաճումների թվում են 2017 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Եվրոպա լիգայի, իսկ 2022-ին՝ «Ռոմայի» հետ Կոնֆերենցիաների լիգայի գավաթների նվաճումը։ «Ինտերի» կազմում նա նաև հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ 2023 և 2025 թվականներին։



