ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը։ Այդ հոդվածը, մասնավորապես, նախատեսում է անդամ պետությանը ձայնի իրավունքից զրկելու հնարավորություն՝ անդամավճարների պարտքի պատճառով։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն արդեն ներկայացրել է Հայաստանի նկատմամբ նշված հոդվածը կիրառելու մասին որոշման նախագիծ։



