Կրեմլը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղության ջանքերը։ Այս մասին լրագրող Ալեքսանդր Յունաշևին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները կարող են բարդացնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը։ «Նախագահ Թրամփը շարունակում է պաշտոնավարել, և մենք անկեղծորեն հույս ունենք, որ նա կշարունակի նաև իր խաղաղարար ջանքերը։ Արդեն որոշակի աշխատանք է կատարվել, և շուտով տեղի կունենա եռակողմ բանակցությունների հերթական փուլը։ Հուսով ենք, որ խաղաղարար ջանքերը, այդ թվում՝ Մելանյա Թրամփի մարդասիրական նախաձեռնությունները, կշարունակվեն»,– պատասխանել է Պեսկովը։ Հարցին, թե արդյոք Կոնգրեսի նոր կազմը կարող է խոչընդոտել Թրամփի ջանքերին, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ դա «Ամերիկայի ներքին գործն է»։



