ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են ոլորտում համագործակցության խորացման հարցերը

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը և կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը ներկայացրել են կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները: Կառույցից հայտնում են, որ կարևորվել է երկու երկրների միջև քաղաքաշինության ոլորտում ձևավորված համագործակցության խորացումը։ Անդրադառնալով Հայաստանում շինարարության մեծ ծավալներին՝ դեսպանն ընդգծել է, որ իրանական ընկերությունները սարքավորումների, նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման իրենց փորձը պատրաստ են ներդնել հայկական ընկերությունների հետ համատեղ ծրագրերում։ Հանդիպման ընթացքում վերահաստատվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախանշված ուղղություններով աշխատանքների իրականացման պատրաստակամությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17496

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով