Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Որոշումը համահունչ է Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությանը և նպատակ ումի նպաստելու հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը և երկկողմ տնտեսական գործակցության խորացմանը։ Զրոյական մաքսատուրքով Միացյալ Թագավորություն կարող են արտահանվել թարմ մրգերը, չրերը, չամիչը, կանաչեղենը, համեմունքները, խմիչքները, մասնավորապես՝ գարեջուրը, կոնյակը և բրենդին։



