Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրամիությանն առաջարկում է հանրապետության հետ երկխոսություն սկսել, այն վարել ոչ թե փակ դռների հետևում, այլ հրապարակայնորեն։ Աս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Մեր առաջարկը բոլոր հարցերի շուրջ բաց և հրապարակային քննարկում անցկացնելն է։ Մենք վստահ ենք, որ իրավացի ենք և պաշտպանում ենք մեր ինքնիշխանությունը։ Մենք ցանկանում ենք Վրաստանը տեսնել ավելի զարգացած ու ավելի ժողովրդավարական», – ասել է նա լրագրողներին նոյեմբերի 4-ին։ Միևնույն ժամանակ Կոբախիձեն լավատեսություն է հայտնել, որ Վրաստանի նկատմամբ Եվրամիության մոտեցումները կփոխվեն դեպի դրական հարաբերությունների հաստատում։ «Մենք լի ենք լավատեսությամբ և հավատում ենք, որ Եվրամիության վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ կփոխվի դեպի լավը։ Մենք ցանկանում ենք անդամակցել Եվրամիությանը՝ պահպանելով սեփական արժանապատվությունն ու ինքնիշխանությունը», – ասել է վարչապետը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17498

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով