Ժողովրդի ընտրելու իրավունքը հակասում է «Ուժեղ Հայաստանի» քաղաքական ինքնությանը

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը խոսում է եվրոպական ապագայի, խաղաղության և Հարավային Կովկասի տնտեսական վերափոխման մասին, իսկ Երևանում՝ ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու անհրաժեշտությունից։ Խորհրդարանում քաղաքական բանավեճը վերածվում է ֆիզիկական բռնության, նոր Սահմանադրության շուրջ պայքարը՝ իշխանության և ընդդիմության հերթական առճակատման։ Այս ամենին գումարվում են Ռուսաստանի տնտեսական ճնշումները, գազի թանկացման վտանգը և տարածաշրջանային անկայունությունը։ Արդյո՞ք Հայաստանը կարող է իրականացնել պատմական նշանակության արտաքին քաղաքական շրջադարձ՝ առանց ներսում ժողովրդավարական մշակույթն ու հանրային վստահությունն ամրապնդելու։ Եվ ո՞րն է իշխանության պատասխանատվությունը մի երկրում, որտեղ խաղաղությունը դեռ պետք է ամրապնդվի, իսկ քաղաքական տարաձայնություններն արդեն վերածվում են անհանդուրժողականության։ Այս հարցերի շուրջ զրուցում ենք ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանի հետ։ «Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17493

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով