ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքէջում շարունակում է հրապարակել ՀՀ ՊԵԿ գործունեության վերաբերյալ եռամսյակային համառոտագրերը։ 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրն արդեն հասանելի է։ Համառոտագրում ներկայացված են 2026 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում ընդունված հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, դրանց համառոտ նկարագրություններն ու պաշտոնական աղբյուրների հղումները։ Հարկային և մաքսային օրենսդրության նորություններից բացի՝ համառոտագրում կարելի է ծանոթանալ նաև տվյալ եռամսյակում Կոմիտեի գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշներին, ներառյալ՝ պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտներին և պետական տուրքերին, հարկային ստուգումների արդյունքներին, ուսումնական ծրագրերին և այլն։ Առանձին բաժին է հատկացվել նաև հարկային եկամուտների և տնտեսական զարգացումների համադրությանը։ Փաստաթղթում ներառված է նաև Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17502

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով